«Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարը կարևորել է Փաշինյանի ներկայությունը միջոցառմանը![]() 4 փետրվարի 2026 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ կատարած այցի ընթացքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Փաշինյանին հրավերն ընդունելու և «Զայեդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը»։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և բարձր գնահատանքի համար՝ ընդգծելով խաղաղության և փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել փետրվարի 4-ին՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |