Հայաստանի անվտանգությունը չպետք է զոհաբերվի հայ-թուրքական հարաբերություններին19 հունիսի 2009 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգությունը չպետք է զոհաբերվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը Երեւանում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Ի տարբերություն Երեւանի, Անկարան շատ բան շահեց հայ-թուրքական երկխոսությունից` ճնշման լծակներ ստացավ ղարաբաղյան հակամարտության հարցում ճնշում գործադրելու համար եւ էապես թուլացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Բացի այդ, Հայաստանի հետ սահմանի բացման հարցը ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցություններում զուտ տեխնիկական հարց է դարձել»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, հայ-թուրքական բանակցությունները բարենպաստ հիմք ստեղծեցին, որպեսզի Թուրքիան ճնշում գործադրի ԵԱՀԿ ՄԽ-ի վրա, որոնք, իրենց հերթին ճնշում են Երեւանին եւ Բաքվին, խնդրի արագ կարգավորման հասնելու համար: «Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի մոտ ապագայում: Բաքվի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է, հետեւաբար, ՄԽ համանախագահները չեն կարողան համոզել նրան զիջումների գնալ, մնում է մեկ բան` ճնշում գործադրել Հայաստանի հանդեպ եւ զիջումների հասնել այստեղ»,-ասել է Բոզոյանը` հավելելով, որ արդյունքում, հայկական կողմը ոչինչ չշահեց բանակցություններից, ճիշտ հակառակը` կարող է միայն կորցնել: Ինչպես նշել է քաղաքագետը, Երեւանն ինքը նախաձեռնեց «հայ-թուրքական շուոն» եւ մինչեւ հոկտեբեր դեռ ժամանակ կա ցույց տալու համար, որ հայկական պետության ղեկավարը այլեւս չի ցանկանում մասնակցել դրան: «ինձ թվում է, որ մինչ հոկտեմբեր ճնշումը Հայաստանի նախագահի վրա կուժգնանա ոչ միայն Անկարայի, այլ նաեւ միջազգային խաղացողների կողմից: Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Ս.Սարգսյանը մեկնի Հայաստան-Թուրքիա պատասխան խաղին: Հայաստանի նախագահը պետք է կասեցնի բանակցությունները թուրքական կողմի հետ եւ անի դա որքան հնարավոր է շուտ»,-ասել է Երվանդ Բոզոյանը: Հոկտեմբերի 14-ին Կայսերիում տեղի կունենա Թուրքիա-Հայաստան պատասխան ֆուտբոլային խաղը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |