ՀՀ–Իրան սահմանն ամբողջությամբ կվերազինվի նոր սարքավորումներով

ՀՀ–Իրան սահմանն ամբողջությամբ կվերազինվի նոր սարքավորումներով

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով:

Քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանն ուղղված համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ։ Անդրադարձ էք կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման նպատակահարմարությանն ու այդ ծրագրի իրականացմանն ուղղված քայլերին։

Զրույցի ընթացքում Հակոբյանը նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում արձանագրվել են բեռնատարների օրական միջին թողունակության էական ցուցանիշներ, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների շնորհիվ զգալիորեն ավելացել են ՀՀ–ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---