Բաքուն բողոք է հայտնել Օլիմպիական խաղերում ՀՀ գեղասահորդների ծրագրում «Արցախ» երաժշտության դեմ![]() 6 փետրվարի 2026 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք և լուրջ մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ XXV ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն իր ելույթը կատարելու է «Արցախ» կոմպոզիցիայի ուղեկցությամբ՝ անվանելով այն «սեպարատիստական երաժշտություն»: «ՄՕԿ-ի ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ «Արցախ» արտահայտությունը խորհրդանշում է Հայաստանի կողմից երկար տարիներ իրականացվող ապօրինի և անջատողական քաղաքականության գաղափարախոսական էությունը՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչված տարածքների նկատմամբ։ Այս առումով նման ծրագրի ընտրությունը մի միջազգային մարզական միջոցառման համար, ինչպիսին Օլիմպիական խաղերն են, որոնք պետք է զերծ լինեն քաղաքականությունից, ակնհայտորեն ունի քաղաքական և գաղափարական բովանդակություն ու հակասում է օլիմպիական արժեքներին», -ասվում է դիմումում, հայտնում է Minval.az-ը: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը «Արցախի« ներքո կատարում է կարճ ծրագիրը: Մինչդեռ ավելի վաղ Ադրբեջանը փորձում էր Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական կոմպոզիցիան ստեղծագործությունը վերագրել խորհրդային կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովին։ 1998 թվականին հայ կոմպոզիտորն իր ստեղծած երաժշտության հեղինակային իրավունքները գրանցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքի բյուրոյում: Արա Գևորգյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Story about Artsakh music» ֆիլմը, որում պատմվում է «Արցախ» ստեղծագործության ստեղծման ողջ պատմությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |