Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր![]() 6 փետրվարի 2026 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն փետրվարի 6-ին Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Գրոնոյին ընդունել է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը Քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: 2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |