Փետրվարի 9-ին Վենսը կժամանի Երևան, ապա կմեկնի Բաքու![]() 9 փետրվարի 2026 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանաի փետրվարի 9-ին, ապա կմեկնի Ադրբեջան: Այդ մասին հայտնել է նրա խոսնակը, տեղեկացնում է «Ազատությունը»: Նա ասել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ փետրվարի 10-11-ին կլինի Ադրբեջանում: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան: Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահի սպասվող այցի օրակարգը, ազդարարվում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու: Պետդեպարտամենտը հայտնել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս Վենսի հետ միասին այցելելու է Հայաստան և Ադրբեջան: Պետդեպից նշել են, որ նրա այցը կնպաստի ԱՄՆ նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |