Փետրվարի 9-ին և 10-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի![]() 9 փետրվարի 2026 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, Փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանաի փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան: Նա կժամանի տիկնոջ՝ Ուշայի հետ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |