Երևանում մի շարք փողոցներ և նրբանցքներ կանվանակոչվեն![]() 9 փետրվարի 2026 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի մի շարք փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ կանվանակոչվեն: Հարցն ընդգրկված է Ավագանու փետրվարի 10-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է Դավթաշենի 6-րդ փողոցն անվանակոչել հայ մանկավարժ, պրոֆեսոր և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արշավիր Շավարշյանի անունով։ Բացի այդ, ընդգրկուն ցուցակ է կազմվել՝ Աջափնյակից մինչև Քանաքեռ-Զեյթուն տարածքներում անվանակոչումների համար: Աջափնյակում, օրինակ, նախատեսվել է անվանակոչել Ս. Լուկաշինի 4-րդ և 5-րդ փողոցները, ինչպես նաև դրանցից սկիզբ առնող ավելի քան 15 նրբանցքներ։ Ավանում փողոցներ ու նրբանցքներ կանվանակոչվեն, իսկ Արաբկիրում անվանակոչություններ կկատարվեն Թբիլիսյան խճուղուց սկիզբ առնող հատվածներում։ Դավթաշենում նոր անուններ կստանան Գ. Աղաբաբյանի և Տաթևիկ Սազանդարյանի անվան փողոցների նրբանցքները: Փողոցներ ու նրբանցքներ կանվանակոչվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում: Նոր Նորքում կանվանակոչվեն Դավիթ Բեկի, Մոլդովական և Մինսկի փողոցների նրբանցքները։ Նորք-Մարաշում նախատեսվում է Ս. Խանզադյան փողոցի և Նորքի փողոցի հատման մասից սկսվող և Արմենակյան փողոց հասնող ճանապարհահատվածը միացնել Սերո Խանզադյան փողոցին որպես դրա շարունակությու: Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի այգեգործական տարածքի մի շարք հատվածներում ևս անվանակոչություններ կարվեն: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նոր անվանում է առաջարկվել Դավիթ Համբարձումյանի անունով փողոցի փակուղիների, ինչպես նաև Թբիլիսյան խճուղու մի հատվածի՝ Քանաքեռի 12-րդ փողոցին միացող տարածքում։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն կարգավորել քաղաքային տեղանվանումները՝ միաժամանակ արժևորելով պատմական, մշակութային ու հասարակական կարևորություն ունեցող անձանց և տարածքների հիշատակը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |