Սպասվում են տեղումներ. 3-5 աստիճանով կցրտի![]() 9 փետրվարի 2026 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում փետրվարի 9-ի կեսօրից, ինչպես նաև 10-ին, 11-ի գիշերը հանրապետության մեծ մասում, իսկ 11-ի ցերեկը և 12-14-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ։ Նախալեռնային և հովտային գոտիներում տեղումները կլինեն անձրևի և ձնախառն անձրևի տեսքով, լեռնային հատվածներում՝ ձյան տեսքով։ Բարձրադիր լեռնային շրջաններում հնարավոր է բուք և նվազ տեսանելիություն։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Փետրվարի 9-ի ցերեկային ժամերից սկսած մինչև 14-ը որոշ շրջաններում հնարավոր են քամու ուժգնացումներ՝ մինչև 13-16 մ/վ։ Ջերմաստիճանը փետրվարի 9-10-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, իսկ Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ մինչև 5-8 աստիճանով։ Այնուհետև՝ փետրվարի 12-14-ը, նույնքան կբարձրանա: Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 10-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +5 աստիճան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |