Անհետ կորածի հարազատ․ Դեկտեմբերին նամակ ենք գրել Սիմոնյանին, պատասխան դեռ չկա![]() 9 փետրվարի 2026 - 16:03 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հավաքվել են Ազգային ժողովի ընդունարանում՝ սպասելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հասցեագրված դիմումին պատասխանելու։ Անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայր Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել է Սիմոնյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը: Նա այժմ ուզում է ծանոթանալ զեկույցին` հասկանալու համար, արդյո՞ք կգտնի այս 5 տարիների ընթացքում իր մոտ առաջացած հարցերի պատասխանը։ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է պատերազմի ընթացքում, իսկ եղբորորդին անհետ կորել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |