Զինծառայողին դաժան ծեծելու դեպքով քրգործ կա

Զինծառայողին դաժան ծեծելու դեպքով քրգործ կա

PanARMENIAN.Net - Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողի խմբակային դաժան ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն», – նշել է Ավդալյանը։

Փետրվարի 5-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, պայմանագրային զինծառայողը ենթարկվել է դաժան ծեծի։ Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ՝ ստանալով լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ աչքերի շրջանում։

Դեպքի առնչությամբ ռազմական ոստիկանությունում կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին՝ հետագա քննության նպատակով։

Ծեծի ենթարկված զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Մ․-ն է, որը ծառայում է Նուբարաշենի զորամասում։

 Ուշագրավ
---