CSI․ Վենսի աշխատակազմը հաստատել է՝ Բագրատ սրբազանի նամակը ստացել են![]() 9 փետրվարի 2026 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի աշխատակազմը հաստատել է, որ ստացել են կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը և հայտնել իր շնորհակալությունը։ Այդ մասին հայտնել է Christian Solidarity International (CSI)-ը, որի ներկայացուցիչը նախորդ շաբաթ այցելել էր սրբազանին բանտում, հայտնում է «Սրբազան պայքարը»: «Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը։ CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։ Մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և՝ կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, կհասնի երաշխիքների՝ Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ», – ասված է «Սրբազան պայքարի» տարածած հաղորդագրության մեջ։ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին կժամանի Երևան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ վարչապետի հետ։ Փետրվարի 10-ին Վենսը մեկնելու է Բաքու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |