Մաստարայի մոտ 8 մեքենա է բախվել․ Կա տուժած

Մաստարայի մոտ 8 մեքենա է բախվել․ Կա տուժած

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին, ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել Մաստարայի հարակից հատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Նշվել էր, որ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կիլոմետրին բախվել են VAZ-2107, Ford Transit, Suzuki, Mitsubishi, Toyota, Land Rover և երկու KrAZ մակնիշների մեքենաներ։ Վթարի հետևանքով մեկ անձ տուժել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարներն իրականացրել են Land Rover մակնիշի մեքենայի հոսանքազրկում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---