Վենսը ժամանել է Երևան կնոջ և երեխաների հետ![]() 9 փետրվարի 2026 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշայի, և երեխաների ուղեկցությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նրանց հետ ժամանել է նաև ԱՄՆ տնտեսական հարցերով փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը: Երեկոյան նախատեսված է Վենսի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ։ Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան: Փետրվարի 10-ին Վենսը մեկնելու է Բաքու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |