Երևանում մեկնարկել է Փաշինյան-Վենս առանձնազրույցը![]() 9 փետրվարի 2026 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Հանդիպումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: «Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»,– գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Վենսը ՀՀ է ժամանել տիկնոջ՝ Ուշայի, և երեխաների ուղեկցությամբ:Նրանց հետ ժամանել է նաև ԱՄՆ տնտեսական հարցերով փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |