Հանցավոր խումբ է բացահայտվել. Կան ձերբակալվածներ

Հանցավոր խումբ է բացահայտվել. Կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք, ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք, նախապատրաստել են սպանություններ, իրականացրել են ավազակային հարձակում և կատարել են բնակարանային գողություններ։

«Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին»,– Ասվում է ՆԳՆ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամների նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։

Կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։

Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված խոշորամասշտաբ խուզարկությունների ընթացքում նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ։

Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---