ՔՊ-ն ԿԲ նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանին![]() 9 փետրվարի 2026 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են փետրվարի 10-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը»,-ասվում է գրառման մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |