ԱՄՆ-ն ՀՀ հետ միջուկային ծրագրով կարող է մինչև $9 մլրդ արտահանում իրականացնել տեխնոլոգիայի և հումքի տեսքով![]() 10 փետրվարի 2026 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով, հայտնում է Արմենպրեսը: «Այժմ, երբ դա ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթվի, որպեսզի ամերիկյան և հայկական ընկերությունները կարողանան քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով: Սա դասական փոխադարձ շահեկան տարբերակ է: Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և դա նաև, կարծում եմ, նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար։ Դա նաև ստեղծելու է բազմաթիվ նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգներում: Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ: Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Եվ կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու առումով։ Եվ դա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»,- նշել է Վենսը։ Վենսը ՀՀ է ժամանել փետրվարի 9-ին կնոջ և երեխաների հետ: Երևանից նա կմեկնի Բաքու: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |