Փաշինյան․ Սիրով ընդունել եմ Խաղաղության խորհրդի 1-ին նիստին մասնակցելու ԱՄՆ նախագահի հրավերը![]() 10 փետրվարի 2026 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակության քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին: Նա տեղեկացրել է, որ «ստացել և սիրով ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին», հայտնում է Aysor.am-ը: Ավելի ուշ հաղորդագրության մեջ արդեն ուղղվել էր ամսաթիվը, քանի որ համաժողովը կայանալու է փետրվարի 19-ին: «Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։ Այս առիթով, վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունն՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում՝ «Խաղաղության խորհրդի» գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել ս.թ. հունվարի 22-ին՝ Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։ Ուզում եմ նաև նշել, որ ստացել և սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,-ասել է նա: Վենսը ՀՀ է ժամանել փետրվարի 9-ին կնոջ և երեխաների հետ: Երևանից նա կմեկնի Բաքու: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |