ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը![]() 10 փետրվարի 2026 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին կայացած արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ այդ ժամանակացույցի՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին, պետք է ԿԸՀ-ին էլեկտրոնային եղանակով դիմեն օգտահաշիվ ստանալու համար՝ փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը։ Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը սահմանվել է ապրիլի 13-ից ապրիլի 23-ը՝ մինչև ժամը 18։00-ն։ ԿԸՀ-ն կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները գրանցում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը՝ ժամը 18։00-ն։ Մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրվելիք հերթական համարները վիճակահանությամբ որոշվելու են մինչև մայիսի 3-ը։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև փետրվարի 17-ը: Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման վերաբերյալ դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են փետրվարի 7-ից մինչև մայիսի 28-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դիտորդների հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԿԸՀ են ներկայացվում փետրվարի 7-ից մինչև մայիսի 3-ը: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |