Առաջարկ․ Հրազդանի կիրճը վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով

Առաջարկ․ Հրազդանի կիրճը վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառվել է Հրազդանի կիրճ փողոցի անվանափոխության հարցը։

Սա վեցերորդ նստաշրջանի առաջին նիստն է, որի ընթացքում կքննարկվի 20 օրակարգային հարց, սակայն միայն երկուսն են զեկուցվող, հայտնում է Factor.am-ը:

Զեկուցվող նախագծերից մեկն առնչվում է Երևանի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին, իսկ մյուսը՝ փողոցի անվանափոխության նախաձեռնությանը։

Մասնավորապես, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկել է Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճ փողոցը վերանվանել՝ լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, օլիմպիական չեմպիոն և «Արարատ-73» թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի պատվին՝ «քաղաք Երևան, Նիկիտա Սիմոնյան փողոց» անվանմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---