Մոնիկա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ 2026» մրցույթում![]() 10 փետրվարի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 թ․ մրցույթում և կներկայացնի Հայաստանը «Միսս աշխարհ 2026» միջազգային մրցույթում: Այդ մասին հայտնել են մրցույթի կազմակերպիչները։ Մոնիկան ծնվել և մեծացել է Պրահայում։ Նա պրոֆեսիոնալ մարզիկ է՝ Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն և Չեխիայի ազգային հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի մասնակից։ Սպորտին զուգահեռ՝ Մոնիկան նաև ատամնաբույժ է․ ավարտել է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը՝ Պրահայի Կառլի համալսարանը»,–հայտնում են մրցույթի կազմակերպիչները։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո Մոնիկան Չեխիայում մասնակցել է հաշմանդամություն ստացած հայ զինվորների պրոթեզավորման աշխատանքներին: Բացի այդ, Մոնիկան ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ՝ նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |