Քոչարյան․ 10 երեխա մահացել է մեքենայում քարսիթի բացակայության հետևանքով![]() 10 փետրվարի 2026 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փետրվարի 10-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանում վարչարարության խստացման անհրաժեշտություն է հասունացել՝ հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում։ Պատգամավորը կարևորել է մինչև 10 տարեկան երեխաների՝ մեքենայի մեջ գտնվելիս նրանց մասով պահանջների պահպանման հարցը: «Բյուջետային քննարկման ժամանակ պարզվեց՝ 10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով»,- ասել է նա նա: Պատգամավորը քննադատել է երկրում գործող չափազանց մեղմ մոտեցումները՝ համեմատելով միջազգային փորձի հետ։ «Վարչարարության խստացման եզրին ենք կանգնած: Անընդհատ խոսում ենք հեռախոսի օգտագործման պատճառով ուշադրությունը շեղելու պարագայում վթարների հավանականության մասին, այդ մասով ամբողջ աշխարհում շատ խիստ է, իսկ մենք շատ լիբերալ ենք»,– ասել է Քոչարյանը։ ԱԺ-ում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության ընդհանուր անվտանգությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |