Կրոնական եւ քաղաքական առաջնորդները պետք է միասին դիմակայեն մարտահրավերներին19 հունիսի 2009 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը մասնակցել է կրոնական առաջնորդների չորրորդ գագաթաժողովին, որը նվիրված էր Հռոմում «Մեծ ութնյակի» տեղի ունենալիք հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է կաթողիկոսի մամլո ծառայությունը: Արամ 1-ինը բացել է գագաթաժողովի աշխատանքը եւ ողջունել տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչներին: «Կրոնական եւ քաղաքական առաջնորդները պետք է միասին դիմակայեն մարտահրավերներին, որոնք ծառացած են մարդկության առաջ, քանի որ միանման մոտեցումները չեն կարող երաշխավորել համաշխարհային խնդիրների երկարատեւ լուծում»,- հայտարարել է Արամ 1-ինը: Գագաթաժողովի շրջանակներում շոշափվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ անվտանգության ապահովման հարցեր: Գագաթաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել Իտալիայի վարչպետ Սիլվիո Բերլուսկոնին:Կրոնական գործիչների գագաթաժողովին ներկա էին քրիստոնեության, հուդայականության, իսլամի, բուդդիզմի, սինտոիզմի եւ այլ ավանդական կրոնների եւ միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրներից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |