ԱԺ-ում քննարկվում է պլաստիկ մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքի արգելքը![]() 11 փետրվարի 2026 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից երկրի տարածքում կարգելվի պլաստիկից ու փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման արտադրանքի վաճառքը կամ առկայությունը։ Առաջարկվող փոփոխությունները նախատեսված են կառավարության ծրագրով՝ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն. ամրագրված է մեկանգամյա պոլիեթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումն ու արգելումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ առկայությունը: Բացառություն է սահմանված աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի, ինչպես նաեւ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկ տարաների համար: Արգելքը խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն՝ առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդող դեպքերի համար տուգանք՝ 100-ից 150 հազար դրամի չափով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |