Հայ հեծանվորդներն այսօր մեկնարկում են «Մոլդավիայի նախագահի գավաթ» միջազգային առաջնությանը19 հունիսի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Հայ հեծանվորդներն այսօր մեկնարկում են «Մոլդավիայի նախագահի գավաթ» միջազգային երիտասարդա-պատանեկան մայրուղու հեծանվասպորտի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ եւ Հայաստանի հեծանվային ճանապարհի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ Մոլդավիա են մեկնել 4 մարզիկներ:«Մենք արդեն 4 տարի շարունակ մասնակցում ենք այդ առաջնությանը, եւ երկու անգամ մեր Սուրեն Պետրոսյանն արժանացել է 2-րդ տեղին: Այդ առաջնությունը մեզ համար կարեւոր է, նախ, միջազգային փորձի ձեռքբերման տեսակետից»,- նշել է Խաչատրյանը: Հայ հեծանվորդների պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունիսի 25-ին: Իսկ հունիսի 15-19 Սուրեն Պետրոսյանը Մինսկում կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ճանապարհին: Սուրեն Պետրոսյանն ու Արամ Մելիքյանը կմասնակցեն նաեւ աշխարհի պատանեկան առաջնությանը, որը կկայանա օգոստոսի 20-24 Մոսկվայում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |