Պեսկով․ ԵԱՏՄ դերը ՀՀ զարգացման տեմպերի պահպանման գործում ակնհայտ է![]() 11 փետրվարի 2026 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի մեջ ակնհայտ է: «Դժվար թե որևէ մեկը վիճարկի այն դերը, որն ունի ԵԱՏՄ-ն այդ երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման մեջ: Այդ դերն ակնհայտ է»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պեսկովը հավելել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կշարունակվի։ «Հայաստանի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷՍ–ը։»,-նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով: Փետրվարի 10-ին նա բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչի արդյունքում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության խարտիա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |