Պավլով․ ՌԴ-ից Հայաստան ցորենի արտահանումն Ադրբեջանի տարածքով դարձել է կանոնավոր![]() 11 փետրվարի 2026 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը հայտարարել է, որ ՌԴ-ից Հայաստան ցորենի արտահանումն Ադրբեջանի տարածքով դարձել է կանոնավոր: Այդ մասին նա ասել է 2025 թվականի արդյունքների ամփոփման նիստում: Նա հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին, երբ հանվեցին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրման սահմանափակումները , երկար ընդմիջումից հետո առաջին անգամ Ռուսաստանից հացահատիկով բեռնված վագոնները հասան Հայաստան: «Այժմ մատակարարումները դարձել են կանոնավոր: Մտադիր ենք հետագայում ևս շարունակել բեռնափոխադրումներն այդ երթուղով»,-ասել է Պավլովը: 2025-ի նոյեմբերին 35 տարվա ընթացքում առաջին անգամ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 1050 տոննա ռուսական ցորեն։ «Ռուսական երկաթուղիները» հայտնել է, որ կմշակվեն նաև այլ ապրանքների բեռնափոխադրումներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |