2027-ի աշնանից «Զվարթնոցում» պետք է գործեն «անշփում» անցման ուղիներ![]() 11 փետրվարի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այն պահից, երբ Հայաստանում կգործեն կենսաչափական անձնագրերը, ինչը նախատեսվում է 2027-ի աշնանը, «Զվարթնոց» օդանավակայանում ու մյուս սահմանային կետերում պետք է գործեն «անշփում» անցման ուղիներ: «Բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրեց կենսաչափական տվյալները… Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն»,- մանրամասնել է նա, հայտնում է «Ազատությունը»: Վարչապետն ընդգծել է, որ «անշփում անցման» տեխնոլոգիան ներդնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի օժանդակությունը։ «Պետք է, որ Միացյալ նահանգները, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաներով կիսվեն մեզ հետ»,-ասել է նաԼ Ըստ Փաշինյանի՝ այս հարցով քննարկում է տեղի ունեցել Երևան այցելած ԱՄՆ փոխնախագահի հետ։ «Մեր գործընկերներից ստացել եմ հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաներով կկիսվեն Հայաստանի հետ»,- ասել է վարչապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |