Հայաստանի վարչապետն ու Կալինինգրադի մարզի նահանգապետը քննարկել են բիզնես-կապերի ամրապնդման հարցերը19 հունիսի 2009 - 20:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:ՀՀ կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին, որոնց շարքում կարեւոր տեղ են գրավում նաեւ տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ: Նահանգապետ Գեորգի Բոոսը ներկայացրել է մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, բանկային համակարգում ընթացող բարեփոխումները, ներդրումների խթանմանը միտված միջոցառումները, նշել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Կալինինգրադի մարզը մեծ նշանակություն է տալիս կապերի զարգացմանը հատկապես այն երկրների հետ, որոնք պատմականորեն եւ հոգեւոր առումով մոտ են Ռուսաստանին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել գյուղմթերքների, շինարարական եւ արդյունաբերական ապրանքների, առեւտրի, ոսկերչության, նաեւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Խոսելով տնտեսական կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, զրուցակիցները կարեւորել են գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչին, անկասկած, նպաստ կբերեն Երեւանի «Մոսկվայի տանն» անցկացված բիզնես-համաժողովը եւ Կալինինգրադի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը: Երկուստեք ցանկություն է հայտնվել, որպեսզի գործարարների միջեւ նման հանդիպում կազմակերպվի նաեւ Կալինինգրադի մարզում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |