Միրզոյանը հասարակական խորհրդի առաջին նիստում կարևորել է քաղհասարակության դերը![]() 13 փետրվարի 2026 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարարությունում անցկացվել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Արարատ Միրզոյանը ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը՝ ներառյալ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով համագործակցության ապահովումը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այդ թվում՝ խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև տարբեր ուղղություններով գործընկերային հարաբերությունների զարգացման մոտեցումներն ու տեսլականը։ Քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախաձեռնությունները և դրանց գործնական իրականացման արդյունքում բացվող հնարավորությունները։ Նշվել է, որ ինչպես ավանդական գործընկերների հետ օրակարգի ընդլայնման, այնպես էլ նոր ռազմավարական համագործակցությունների հաստատման և խորացման ուղղությամբ արձանագրվել է ակտիվ զարգացում։ Միրզոյանը պատասխանել է մասնակիցների հարցադրումներին, ծավալվել է կարծիքների փոխանակում։ Կարևորվել են ժողովրդավարական գործընթացներում Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որՄիրզոյանը ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, հայտնում է Արմենպրեսը: Միրզոյանը կուսակցության համամասնական ցուցակի կազմման համար անցկացվող ներկուսակցական ընտրություններին մասնակցել է 187 համարի ներքո։ Փետրվարի 13-ից մեկնարկել են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ներքին ընտրությունները, որոնք տևել են երեք օր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |