Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի աշնանը![]() 13 փետրվարի 2026 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կներդրվի կենսաչափական համակարգը։ Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի, հայտնում է Radar Armenia-ն: «Այս պահին աշխատում ենք կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնականացման վրա։ Առաջիկայում դրանց նկարագիրը կներկայացվի հանրությանը»,- ասել է նախարարը։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հին նմուշի անձնագրերը չեն դադարելու գործել և շարունակելու են վավեր մնալ մինչև գործողության ժամկետի ավարտը, իսկ նոր փաստաթղթերի ստացման հարցում որոշումը թողնվելու է քաղաքացիների կամարտահայտությանը։ Նա նաև նշել է, որ քննարկվել են այնպիսի մեխանիզմների ներդրման տարբերակներ, որոնք քաղաքացիներին կմոտիվացնեն ավելի հաճախ դիմել կենսաչափական անձնագիր ստանալու նպատակով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |