Գիա Վոլսկի․ «Զանգեզուրի միջանցքի» հայտնվելով Վրաստանը չի անհետանա աշխարհագրական քարտեզներից![]() 13 փետրվարի 2026 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը: Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ակտիվացումը դրական արձագանք է ստացել վրացական կողմից։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հայտնվելով Վրաստանը չի անհետանա աշխարհագրական քարտեզներից», հայտնում է «Էխո Կավկազան»: «Վրաստանի նշանակությունը Ասիայի և Եվրոպայի միջև փոխկապակցվածության մեջ անփոխարինելի է։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքը կփոխարինի այլ միջանցքները, ապա այդ մարդիկ կամ անտեղյակ են, կամ գիտակցաբար սուտ են ասում»,-ասել է Վոլսկին: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |