Բաքվում դատում են հայկական կողմն անցած զինծառայողին19 հունիսի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով Բաքվի Ռազմական դատարանում տեղի ունեցավ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության «N» ռազմական բաժանմունքի զինծառայողի քրեական գործով դատական քննարկումը:Գործով որպես մեղադրյալ դատվում է կրտսեր սերժանտ Անար Ալլահվերդիեւը: Նա հայկական կողմն է անցել եւ «պետական գաղտնիքը հանձնել Հայաստանի հատուկ ծառայության մարմիններին»: Անար Ալլահվերդիեւին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի Քրեականն Օրենսգրքի 374-րդ (պետական դավաճանություն), 338.1 (Ադրբեջանի Հանրապետության վրա հանկարծակի հարձակման հայտնաբերման եւ ժամանակին հակահարվածի ռազմական հերթապահության (զինծառայության) իրականացման կանոնների խախտում), 341.1 (իշխանության կամ ծառայողական դիրքի չարաշահում պետի կամ պաշտոնատար անձի կողմից, իշխանության կամ ծառայողական լիազորությունների չարաշահում, իշխանությունների կանխամտածված անգործություն, եթե այդ գործողությունները պարբերաբար կատարվել են` ելնելով կամ շահախնդրությունից կամ այլ անձնական դրդապատճառներից, որ նույնն է, եթե դրանք զգալի վնաս են հասցրել), հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |