Մինասյան․ Առաջիկայում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում![]() 16 փետրվարի 2026 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը, անդրադառնալով Հայաստանում կայացած հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քննարկումներին, ասել է, որ Հայաստանի օկուպացված տարածքների թեման բարձրաձայնվել է։ «Կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում: Ասեմ ավելին, առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը: Ըստ նրա, հաշվի առնելով, որ նախորդն Ադրբեջանի տարածքում էր տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա: Փետրվարի 13–14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի արդեն սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով սահմանված բոլոր ընթացակարգերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |