Ադրբեջանը հունվարին ՀՀ է արտահանել $2․4 մլն-ի արտադրանք

Ադրբեջանը հունվարին ՀՀ է արտահանել $2․4 մլն-ի արտադրանք

PanARMENIAN.Net - 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403․6 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին։

Նշված ծավալը կազմել է երկրի ընդհանուր արտահանման 0․11 տոկոսը, գրում է APA-ն:

Նշվել է, որ անցյալ տարվանից Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների մատակարարումներ են սկսվել։

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ներկայում Ադրբեջանից Հայաստան ներմուծվում է միայն նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, սակայն հայկական արտադրանք առայժմ Ադրբեջան չի արտահանվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---