Արեգակի օղակաձև խավարումը ՀՀ-ից տեսանելի չի լինի![]() 16 փետրվարի 2026 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին տեղի է ունենալու երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը, հայտնում է Բյուրական աստղադիտարանը: Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56:26-ին, 16:12:04-ին կհասնի առավելագույն փուլին և կավարտվի 18:27:42-ին, սակայն այս խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի։ Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասըառաջացնելով «հրե օղակ»: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես են լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |