Օբամայի հայտարարությունն այն մասին, թե ինքը «հարգում է Իրանի ժողովրդի ընտրությունը», թուլության դրսեւորում է19 հունիսի 2009 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, թե ինքը «հարգում է Իրանի ժողովրդի ընտրությունը», թուլության դրսեւորում է, որն արվել է այն պահին, երբ «իսլամական հեղափոխության պաշտպանները» ցրում էին ուսանողական հանրահավաքները, շատ ամերիկացիների համար հնչեց որպես թուլության դրսեւորում: Ըստ հանրապետական կոնգրեսական Էրիկ Քանտորի, Օբամայի դիրքորոշումը շատ խարխուլ է եւ մշուշոտ, այնտեղ չկա ամերիկյան քաղաքականության հստակ սահմանում: «Այժմ հարկավոր էր մեր աջակցությունը ցույց տալ Իրանի ժողովրդին: Ես կցանկանայի նախագահից զորեղ մի հայտարարություն լսել, որը աչքի կընկներ բարոյական պարզությամբ»,-ասել է նա: «Նոր Ամերիկա» հիմնադրամի փորձագետ Սթիվեն Քլեմոնսը բնութագրել է Օբամայի հայտարարության «թուլությունը»: «Դա լուրջ սխալ էր: Վարչակազմը պետք է զգույշ լինի, սակայն նա չպետք է Իրանի բոլոր խնդիրները սահմանափակի միայն միջուկային սպառանլիքով»,-ասել է Քլեմոնսը, հաղորդում է VOA News-ը: «Բարոյական պարզությունը», որի մասին խոսում էր ԱՄՆ նախագահը, այս պահին կարող է շատ վտանգավոր լինել ոչ միայն Օբամայի ու ԱՄՆ-ի, այլ նաեւ ողջ աշխարհի համար: «Իրանն ընդհուպ մոտեցել է միջուկային զենքի ստեղծմանը: Նրա նպատակն է ցույց տալ, որ գործիքի երկու շարժումով Իրանը կարող է իր քաղաքացիական միջուկային ծրագիրը վերածել ռազմականի: Նման ռեժիմի հետ վտանգավոր է խոսել, ելնելով միայն բարոյականությունից»-գրում է The New York Times-ը: Ավելի վաղ թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե «ցանկացած դեպքում մենք գործ կունենանք մի ռեժիմի հետ, որը պատմականորեն թշնամաբար է տրամադրված եղել ԱՄՆ-ի հանդեպ, որը խնդիրներ է ստեծել իր հարեւանների համար եւ մտադիր է միջուկային զենք ստեղծել»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |