«Դոժդի» լրագրող Կոտրիկաձեին հեռակա դատապարտել են 8 տարվա ազատազրկման![]() 17 փետրվարի 2026 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Գոլովինյան շրջանային դատարանը հեռակա կարգով դատապարտել է «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին 8 տարվա ազատազրկման Ռուսաստանի բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու գործով: Պետական մեղադրողը պահանջել էր ինը տարվա ազատազրկում։ Քրեական գործի հարուցման հիմք են դարձել, մասնավորապես, Կոտրիկաձեի 2022 թվականի ապրիլի 4-ի գրառումներն իր տելեգրամյան ալիքում, որտեղ նա գրել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների մասին և կոչ արել հավաքել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում «ռազմական հանցագործությունների մասին փաստեր», հայտնում է «Էխո Կավկազա»-ն: Հետապնդման առիթ են դարձել նաև նրա հայտարարությունները Օդեսայի վրա իրականացված հրթիռային հարվածի զոհերի մասին, որոնց թվում եղել է երեք ամսական Կիրա անունով աղջիկն ու նրա մայրը, ինչպես նաև Human Rights Watch կազմակերպության տնօրեն Քենեթ Ռոթի խոսքի մեջբերումը, որը հնչել է «Դոժդի» եթերում։ Իրավապահ մարմինները այդ հրապարակումները որակել են որպես «հանցավոր գործողություններ», կատարված «քաղաքական և ազգային ատելության» շարժառիթներով։ Բացի «կեղծ լուրերի» մեղադրանքից, Կոտրիկաձեի նկատմամբ Ռուսաստանում հարուցվել է նաև քրեական գործ՝ «օտարերկրյա գործակալների» նկատմամբ սահմանված պահանջները չկատարելու վերաբերյալ։ Հոկտեմբերին դատարանը նրան հեռակա կալանավորել է և հետախուզում հայտարարել: «Դոժդ» հեռուստաալիքի մեկ այլ լրագրող՝ Դենիս Կատաևը, փետրվարի 13-ին Մոսկվայի դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մեկ տարի և չորս ամիս ազատազրկման՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու հոդվածով։ ԱԺ նախագահ Սիմոնյանը Կոտրիկաձեին էր հարցազրույց տվել, որի հոգևորականներին վերաբերող հատվածը քննադատության ալիք է առաջացրել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |