Գեորգի Բոոս. Հայերը մեծ ներդրում են կատարել Կալինինգրադի մարզի բարգավաճման գործում19 հունիսի 2009 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին:Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության ծավալումը` դրանք բնորոշելով որպես երկու պետությունների բարեկամական հարաբերությունների հիմնասյուներից մեկը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Կալինինգրադի նահագնապետի ջանքերի համար, որոնց շնորհիվ մարզում ապրող շուրջ 15000 հայեր հնարավորություն են ստացել լիովին ինտեգրվել հասարակությանը, միաժամանակ պահպանել եւ զարգացնել իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը: Իր հերթին Գեորգի Բոոսը բարձր գնահատեց ռուս-հայկական բազմադարյա բարեկամական հարաբերությունները եւ նշեց, որ ինքը տարիներ շարունակ գործել է դրանց առավել ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ: Նահանգապետը նաեւ կարեւորեց հայերի ակտիվ ինտեգրումը իր կողմից ղեկավարվող մարզի կյանքում եւ ներդրումը մարզի զարգացման եւ բարգավաճման գործընթացում:Զրույցի ընթացքում ադրադարձ կատարվեց Հայաստանի եւ Կալինինգրադի մարզի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |