Թորոսյան․ Կոչ եմ անում թոշակառուներին մինչև մարտի 5-ը ընտրել բանկը և անցնել անկանխիկ վճարման

Թորոսյան․ Կոչ եմ անում թոշակառուներին մինչև մարտի 5-ը ընտրել բանկը և անցնել անկանխիկ վճարման

PanARMENIAN.Net - ՀՀ 25,000 քաղաքացի դեռ շարունակում է իր կենսաթոշակներն ու նպաստները ստանալ կանխիկ եղանակով։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

Նա կոչ է արել մինչև մարտի 5-ն ընտրել իրենց բանկը և անցնել անկանխիկ վճարման եղանակի, քանի որ այդ ամսաթվից հետո բանկն ընտրվելու է ինքնաշխատ եղանակով:

«Եթե մինչև մարտի 5-ը դա չարվի, մենք ենք անելու ձեր փոխարեն՝ բաշխելով որոշակի բանկերի միջև, և այդ բանկերից դուք կստանանք ձեր կենսաթոշակները և նպաստները»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ բանկի ինքնաշխատ ընտրության դեպքում քաղաքացիները կտեղեկացվեն հետադարձ կապի միջոցներով՝ հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի առկայության դեպքում։ Բացի դրանից, ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է հատուկ հղում, որի միջոցով անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով՝ հնարավոր է պարզել ընտրված բանկը։

Մարտի 5-ը որպես վերջնաժամկետ սահմանվել է վճարման ցուցակների կազմման ընթացակարգով պայմանավորված։ Մարտի ցուցակները եղել են վերջինը, որտեղ ներառվել են կանխիկ եղանակով վճարում ստացողները, որից հետո սկսվել է ապրիլ ամսվա անկանխիկ վճարումների կազմակերպման փուլը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---