Ըստ դատավճռի՝ Վարդանյանը 10 տարի կպահվի բանտում, 10 տարի՝ խիստ ռեժիմի գաղութում![]() 17 փետրվարի 2026 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանը հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանքներով դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին՝ բանտում, 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում, հայտնում է Minval.az-ը: Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դատավճիռը, որը կայացվել է Բաքվի դատարանում, նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն: Կոչ է արվում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները Վարդանյանի և մյուս հայ դատապարտյալների ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար: Ռուբեն Վարդանյանին վերագրվել են «խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», թեև նա երբևէ չի մասնակցել ռազմական գործողությունների և չի եղել Արցախի տարածքում պատերազմի ժամանակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, պատասխանելով France 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին, մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»: Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում, և դրանով քննարկումն ավարտվել է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |