ՀԱԿ-ը համարում է, որ համաներում է հայտարարվում, պատժամիջոցներից խուսափելու համար19 հունիսի 2009 - 23:00 AMT PanARMENIAN.Net - «Ոչ լեգիտիմ նախագահն իրավունք չունի համաներում հայտարարել, իսկ այս ձեւական քայլն արվում է միայն պատժամիջոցներից խուսափելու նպատակով: Չնայած այս ձեւական քայլին, շատ քաղբանտարկյալներ բանտերում կմնան, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները չեն կարող իրենց գոյությունը շարունակել առանց քաղբանտարկյալների»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Համաներումն ամենեւին ուղղված չէ շիկացած քաղաքական մթնոլորտի եւ երկրում քաղաքական ճգնաժամի մեղմացմանը»,-ասել է Զուրաբյանը: Ըստ նրա, համաներում հայտարարելով, իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` խուսափել արտաքին պատժամիջոցներից: Ըստ դեռեւս չճշտված տվյալների, որ հաղորդել է Զուրաբյանը, քաղաքական նկատառումներով ձերբակալված 51 հոգուց, ազատ կարձակվի միայն 60 տոկոսը, մնացած 40 տոկոսը կմնա բանտերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |