ՀՀ-ն ու Հունաստանը խորացնում են հարաբերությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում![]() 18 փետրվարի 2026 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հուշագրի նշանակությանը՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը Հունաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության լավ փորձ է կուտակել, իսկ մինչ այժմ իրականացված աշխատանքն ու հետագա ուղղությունների նախանշումը ամփոփվել են ստորագրված փաստաթղթում, հայտնում է Արմենպրեսը: «Հունաստանի հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ և պատահական չէ, որ մեր գործընկերների հետ հանդես ենք գալիս լայն օրակարգով։ Այսօր մենք նախանշում ենք, թե ինչ ուղղություններով ենք առաջ շարժվում։ Դրանք շատ են` թվայնացում, ամպային տեխնոլոգիաներ: Այստեղ Հունաստանը հետաքրքիր փորձ ունի, որով մենք հետաքրքրված ենք»,-ասել է Գևորգ Մանթաշյանը։ Նախարարի առաջին տեղակալը նաև ընդգծել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների խորացումն ու տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամերիկյան ներդրումներն ու ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի այլ գործընկերների շրջանում։ Հաստատվել է Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակն արտահանելու թույլտվությունը։ Նման չիպեր, ըստ Վենսի, աշխարհի մեծ մասում պարզապես գոյություն չունեն: Դրանք կօգտագործվեն արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու համար: Ակնկալվում է, որ այս նախագծի առաջին արդյունքները տեսանելի կլինեն արդեն այս տարվա ընթացքում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |