Դեսպան․Պակիստանը հարաբերություններ է հաստատել ՀՀ հետ, դա դրական զարգացում է![]() 18 փետրվարի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՀՀ հետ, դա դրական զարգացում է, ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Ղասիմ Մոհիուդդին: Նա նշել է, որ Պակիստանը մշտապես եղել է Ադրբեջանի կողքին և սկզբից չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, հայտնում է APA-ն: «Ղարաբաղի ազատագրումից հետո Պակիստանում Ադրբեջանի եղբայրների և քույրերի հետ միասին նշել են այս իրադարձությունը․․․Պակիստանը բարձր է գնահատել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնությունը։ Պարոն նախագահը և հարգարժան վարչապետը այն քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես հետո։ Այդ համաձայնությունից հետո Պակիստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ։ Այդ դրական զարգացումը, անկասկած, ոչ միայն կապահովի կայուն խաղաղություն, այլև աննախադեպ տնտեսական աճ և բարգավաճում, ինչպես նաև առավել կբարելավի փոխկապակցվածությունը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,-ասել է նա: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |