Կմշակվի թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագիր

PanARMENIAN.Net - Թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը հունիսի 19-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:



Ազգային ծրագրի մշակումը նախատեսված է «Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների ծրագրով: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է հնարավոր կարճ ժամկետներում թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակումն ու իրականացումը: Նիստում որոշվել է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ մշակել ազգային ծրագրի ընդհանուր դրույթները, նախագիծը քննարկել շահագրգիռ կառույցների եւ եւրոպական փորձագետների հետ եւ սահմանված կարգով ներկայացնել հաստաման, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---