ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա![]() 19 փետրվարի 2026 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում օտարերկրյա ներդրողը տեղական ներդրողի հետ ունենալու է հավասար իրավունքներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ներկայացնելով «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշել է, որ այն ստեղծել է իրավական հիմքեր թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրումների համար։ Նրա խոսքով՝ այդ կերպ սահմանվել է նաև խտրականության բացառման հստակ երաշխիք, հայտնում է Sputnik Արմենիան: «Սահմանվում են այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներ, աշխատողներ վարձելու երաշխիքներ, վեճերի լուծման մեխանիզմը, արդարադատության մատչելիությունը և այլն»,– ընդգծել է Սիրականյանը։ Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ օտարերկրյա ներդրողները այսպիսով կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմ։ «Այսպիսով կապահովվի ավելի պարզ, թափանցիկ, կայուն և կանխատեսելի միջավայր»,– ընդգծել է նա։ Օրենսդրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովին՝ հետագա քննարկման նպատակով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |