ԶԼՄ․ ՀՀ-ն հետաքրքրված է հնդկական Pralay մարտավարական բալիստիկ հրթիռներով![]() 20 փետրվարի 2026 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է հնդկական Pralay մարտավարական բալիստիկ հրթիռներով, հայտնում է հնդկական Idrw–ն։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը շահագործում է իսրայելական «Barak-8» զենիթահրթիռային համալիրներ, որոնց մշակման գործընթացին մասնակցել է նաև Հնդկաստանը։ Այդ հակաօդային պաշտպանության համակարգը շրջանցելու նպատակով Երևանը դիտարկում է հնդկական Pralay «երկիր-երկիր» դասի հրթիռների ձեռքբերման տարբերակը, գրում է Sputnik Արմենիան: Pralay-ը կարճ հեռահարության հրթիռ է, որի հիմնական առանձնահատկությունն է թռիչքի վերջնական փուլում մանևրելու և ուղղությունը փոխելու կարողությունը։ Այս հատկության շնորհիվ այն դառնում է դժվար խոցելի թիրախ նույնիսկ ժամանակակից համակարգերի համար, ինչպիսիք են «Barak-8»-ը կամ «С-300»-ը։ Եթե պայմանավորվածությունը կյանքի կոչվի, Հայաստանը կդառնա Pralay համակարգի առաջին արտասահմանյան գնորդը։ Փետրվարի սկզբին Հայաստան էր այցելել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |