Սերբիայի նախագահը սատարում է Nabucco նախագծին20 հունիսի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը Նովի Սադում ընթացող Կենտրոնական Եվրոպայի երկրների գագաթնաժողովում հայտարարել է, որ հավանություն է տալիս «Հարավային հոսանք» եւ «Nabucco» գազային նախագծերին: Գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են պետությունների 14 ղեկավարներ: «Սերբիայի համար բացառիկ նշանակություն ունի այն փաստը, որ նա գտնվում է «Հարավային հոսանք» գազամուղի ճանապարհին: Այս նախագծի իրականացումը ոչ միայն կհանգեցնի դեպի Սերբիա ռուսական գազի առաքման ավելացմանը, այլ նաեւ կնպաստի անվտանգության ու կայունության հաստատմանը ԵՄ երկրներին գազի մատակարարման ոլորտում: Անցած ձմռանը մենք բախվեցինք էներգետիկ ճգնաժամի հետ, ինչը պարզ ցույց տվեց էներգակիրների առաքման ուղիների ու մատակարարման աղբյուրների դիվերսիֆիակացման անհրաժեշտությունը: Այս առումով «Nabucco» գազմուղի կառուցումը կնպաստի նաեւ կայուն մատակարարմանը»,-ասել է Սերբիայի նախագահը: Նրա գնահատմամբ, աճում է բալկանյան էներգետիկ հանգույցի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակությունը: Թադիչը պարզաբանել է, որ այս տարածքում խաչվում են ՌԴ-ից, Կենտրոնական Ասիայից եւ Մերձավոր Արեւելքին դեպի Կենտրոնական ու Հարավային Եվրոպա առաքման ուղիները, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |