ԿԳՄՍՆ․ 231 դպրոց փակելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը![]() 20 փետրվարի 2026 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ծավալվող քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են, հայտնում է ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նշվում է, որ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Այս դիրքորոշման վկայությունը, ըստ նախարարության, հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության լայնածավալ ծրագրերն են, որոնց արդյունքում տարբեր բնակավայրերում պարբերաբար բացվում են նոր դպրոցներ և մանկապարտեզներ։ ԿԳՄՍՆ-ն հորդորել է կրթության զարգացման հարցերով մտահոգ քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը նաև նշել է, որ շարունակելու է գործել բաց և թափանցիկ կերպով՝ հանրությանը տրամադրելով ամբողջական, ճշգրիտ և հիմնավորված տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների մասին։ Կառավարությունը մշտապես խոսում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մասին, որով նախատեսվում են կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |